Իրավունքի հիմունքներ ապրիլի 20-30

Թեմա՝

1-Քաղաքացիական իրավական պայմանագիր

Ուսումնասիրե՛ք <<Քաղաքացիական իրավական պայմանագիր>> թեմային առնչվող նյութերը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը։ Նյուրթերը կարող եք գտնել համացանցից, հասարակագիտության 11-րդ դասարանիդասագրքից և Arlis.am կայքից։

1․Ի՞նչ է քաղաքացիական պայմանագիրը։

Քաղաքացիական պայմանագիրը երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է ՝ ուղղված քաղաքացիական իրավունքներ և պարտականնություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն։

2․Ի՞նչ է պայմանագրի ազատության սկզբունքը, և ի՞նչ է այն ենթադրում։

Պայմանագրի ազատության սկզբունքը երաշխավորում է մի շարք օրենսդրական կանոններով՝ անձինք ազատ են պայմանագրեր կնքելու կամ չկնքելու հարցը լուծելիս․ պայմանագիր կնքելիս կողմերն ունեն գործընկերոջ ընտրության ազատություն․ պայմանագիր կնքելիս կողմերն ազատ են պայմանագրի տեսակի ընտրության և դրա բովանդակության որոշման հարցում։Պայմանագրի ազատության սկզբունքի գործողությունը բացարձակ չէ։

3․Ե՞րբ է պայմանագիրը համարվում կնքված։

Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։

4․Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրն անմիջական հանդիպումների դեպքում։

Այդպիսի պայմանագրի կնքումը կատարվում է պայմանագրի նախագծի մշակման և ստորագրման ճանապարհով։Անմիջական հանդիպմամբ մշակված պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու պահից։

5․Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը տարբեր վայրերում գտնվող կողմերի միջև։

Նման կարգով պայմանագիրը կնքվում է նամակի, հեռագրի, ֆաքսի և այլ միջոցներով պայմանագիր կնքելու առաջարկ անելու և մյուս կողմի՝ դրա առաջարկն ընդունելու ճանապարհով։

6․Ի՞նչ հիմքերով և կարգով է փոփոխվում կամ լուծվում պայմանագիրը։

Պայմանագրային իրավահարաբերությունը, առաջանալով պայմանագրի կնքմամբ, կարող է զարգանալ հետևյալ ուղղորդություններով․ կատարում, դադարում, փոփոխում։Պայմանագրի դադարումը վրա է հասնում դրա պատշաճ կատարմամբ, պայմանագիրը լուծելով, ինչպես նաև մի շարք հատուկ դեպքերում։

7․Որո՞նք են պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու հետևանքները։

Կնքված պայմանագրերը պետք է կատարվեն։Դրա պայմաններն անփոխելի են։Օրենքը սահմանում է պայմանագրի փոփոխման և լուծման երկու հիմք․

ա)կողմերի համաձայնությամբ

բ)կողմերից մեկի պահանջով

Այդ հիմքերի համար սահմանված են հակառակ կանխավարկածներ։Կողմերի համաձայնությամբ պայմանագրի փոփոխումը կամ լուծումը կարգավորում է այլընտրանքային նորմով, այսինքն՝ դա հնարավոր է, եթե օրենքում կամ պայմանագրում այլ բան չի նախատեսված։

<<Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ>>

1․Ի՞նչ է վնասը քաղաքացիական իրավունքում։

Քաղաքացիական  իրավունքում անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցմանավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։

2․Ո՞ր դեպքում է վնաս պատճառողն ազատվում վնասն հատուցելուց։

Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել։

3․Ո՞ր դեպքում է հատուցվում դատական մարմինների պատճառված վնասը։

Հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի հատուցումը կատարում է պետությունը։

4․Ինչպիսի՞ն է առողջության քայքայմանը պատճառված վնասի կառուցվածքը։

Առողջությանը պատճառված վնասը քաղաքացու հաշմությունն է կամ նրա առողջության հասցված այլ վնաս։Առողջության քայքայմամբ պատճառված և հատուցման ենթակա վնասն իր կառուցվածքով բաղկացած է երկու մասից՝ տուժողի կորցրած եկամուտը և լրացուցիչ ծախսերը։

5․Ինչպե՞ս է հատուցվում անչափահաս անձի առողջությանը պատճառված վնասը։

14 տարեկան չդարձած անչափահասին, որը չունի աշխատավարձ, հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում դրա համար պատասխանատու անձը պարտավոր է հատուցել առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերը։

6․Ովքե՞ր ունեն վնասի հատուցման իրավունք կերակրողի մահվան դեպքում։

Այդ հարաբերությունն ունի 3 մասնակից՝ տուժած կերակրողը, նրա խնամքի տակ գտնվողը, տուժողի մահվան հետ կապված վնասի համար պատասխանատու։

7․Որո՞նք են ապրանքների, ծառայությունների, աշխատանքների թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման հիմունքները։

Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է ապրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։Եթե նման ժամկետ չի սահմանված՝ ապրանքը թողարկելու, աշխատանքը կատարելու կամ ծառայությունը մատուցելու օրվանից տասը տարվա ընթացքում։

2_1249_650x410.thumb

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы