Ստացանք մրցանակ

Մասնակցելով <<Ձմեռ Պապ>> մրցանակաբաշխությանը ես և Վարդուհի Սաղաթելյանը կարեցինք ձյունանուշի և Ձմեռ Պապի ծիսական հագուստ: Որի շրջանակներում արժանացանք մրցանակի` պարգևավճարի տեսքով: Իմանալով այս լուրը մենք, շատ ուրախացանք և ոգևորվեցինք: Այս ամենը մեզ պարտավորեցնում է, որ ավելի պատասխանատվորեն մոտենանք մեր դասերին և արդեն նաև աշխատանքին: Այժմ սկսել ենք ավելի մեծ եռանդով աշխատել:

Нет описания.
Нет описания.
Нет описания.

Ծիսական տարազային տղամարդու կերպար

Ազգային փառատոնի շրջանակներում կարում ենք ծիսական ազգային տղամարդու տարազ: Սկզբում նկարեցինք էսքիզը, ապա կտորը գնելուց հետո ձևեցինք, մաքրակար արեցինք, բլանդեցինք և կարեցինք: Ձևեցինք տաբատի առաջամասը և հետևամասը, որից հետո դրանք միացրեցինք իրար: Հաջորդիվ սկսեցինք աշխատել բլուզի վրա, որից հետո ձևեցինք թևերը և միացրեցինք բլուզին:Ահա ընթացքից մի քանի լուսանկարներ:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Կանացի ծիսական տարազ

Այժմ ձևում և կարում ենք ազգային ծիսական տարազներ: Սկզբում էսքիզավորեցինք, ապա ընկեր Թերեզայի օգնությամբ վերջնական տեսքը որոշեցինք և անցանք գործի: Ձևեցինք տակի շրջազգեստը, ապա շարունակեցինք ձևել վրայինը, որից հետո թևերը: Սկսեցինք մաքրակար անել, բլանդել և կարել: Ահա ընթացքից նկարներ`

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Մասնագիտական էսքիզներ

Անցած տարվանից անցնում ենք հետաքրքրիր էսքիզներ, տարբեր դիրքերով, թե տղա, թե աղջիկ: Ընկեր Թերեզան մի օրինակը բացատրելով նկարում է և հետո փորձում ենք մենք նկարել: Անչափ հետաքրքիր է ընթացքը: Սկզբում նկարում ենք մոդելը, ապա մտածում և նկարում ենք նորաոճ հագուստ: Որից հետո ընտրում ենք գունային համադրությունը և նկարում: Ահա ցույց կտամ իմ էսքիզների մի մասը:

Нет описания.
Нет описания.
Нет описания.

Կիսամյակային հաշվետվություն

Ողջույն, ես Մարիան եմ: Արդեն երրորդ կուրսում եմ, և այս տարի ավելի խորացված ենք անցնել մեր մասնագիտական առարկաները: Ասեմ, որ ընտրել եմ <<Հագուստի մոդելավորում և նախագծում>> մասնագիտությունը: Այս կիսամյակը ես սկսեցի բազմածավալ աշխատանքներով: Այժմ կներկայացն եմ իմ աշխատանքները`

.Սեպտեմբեր ամսվա սկզբում մեր քոլեջի մանկապարտեզից ստացանք ներքնակների պատվեր: Սա իմ ներքնակ կարելու առաջին փորձն էր: Սկզբում դժվար էր, բայց ես հաղթահարեցի և հիմա հմտորեն կարողանում եմ կարել ներքնակներ և տեղադրել շղթաներ:

Ներքնակներ մանկապարտեզի համար

Нет описания.

.Այս կիսամյակի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինչպես բոլորը, այնպես էլ մենք փորձում էինք ինչ որ բան անել մեր սահմանին կանգնած զինվորների համար: Սկզբում քոլեջի սովորողներով գործեցինք քողարկիչ ցանցեր, ապա կարի արհեստանոցում կարեցինք 20-30 հատ պաշտպանիչ անձրևանոցներ և ուղարկեցինք առաջնակնագիծ փոքրիկ նամակներով: Շատ ուրախ եմ, որ այս անձրևանոցները կպաշտպան են մեր զինվոր եղբայրներին և նրանք չեն թրջվի:

Քողարկիչ ցանցեր  Պաշտպանիչ անձրևանոցներ

Нет описания.

.Նոյեմբեր ամսին սեբաստացու օրերի շրջանակներում մեծ ոգևորությամբ պատրաստվում էինք <<Ցուցահանդես վաճառքի>>: Համախմբված քոլեջի սովորողներով պատրաստում էինք ամեն մեկս ինչ կարող էինք: Մենք կարի արհեստանոցում կարում էինք` դրամապանակներ, էկո-պայուսակներ, որից հետո վրան նկարում էինք մեր նախընտրած էսքիզը: Կարեցինք նաև մազակալներ:

Պատրաստվում ենք ցուցահանդես վաճառքի

Սեբաստացու օրեր

Нет описания.

.Ես և ընկերուհիս`Վարդուհի Սաղաթելյանը կազմել ենք բիզնես-նախագիծ, որի շրջանակներում պատրաստում ենք աբադոկներ և մազակալներ տարբեր ձևերի։ Բացել ենք ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր և ունենք արդեն իսկ ունենք բազմաթիվ հետևորդներ: Սկսել ենք ունենալ շատ պատվերներ, որի համար շատ ուրախ ենք: Պատրաստում ենք նաև մանկական գլխազարդեր:

Facebook- Mava accessories

Instagram-MaVa___accessories

Բիզնես նախագիծ

Нет описания.

.Դեկտեմբեր ամսին գնեցի կիսաշրջազգեստի կտոր: Հաջորդ օրը սկսեցի և վերջացրեցի: Ձևեցի, ապա մաքրակար արեցի և կարեցի: Նաև ավելացված կտորներից կարեցի գլխազարդ: Արդեն հասցրել եմ հագնել իմ ձեռքերով կարած կիսաշրջազգեստը: Ասեմ, որ մարդիկ տեսնելով այն շատ են հավանում, նաև ունեմ մեկ կիսաշրջազգեստի պատվեր: Կարում եմ մեծ սիրով:

Կիսաշրջազգեստի կարում

Нет описания.

.Դեկտեմբեր ամսվա սկզբին ստացանք մեծաքանակ պատվերներ Հարավային և Նոր դպրոցներից: Ասեմ, որ ինձ համար շատ պատասխանատու էր այս աշխատանքը, քանի որ այս ներքնակներից մենք ստանում ենք գումար, այսինքն սա մեզ համար հանդիսանում է որպես աշխատանք: Աշխատում եմ մեծ սիրով և ոգևորությամբ:

Ներքնակների պատվերներ

Нет описания.

.Վաղուց գնել էի մուգ կապույտ ջինսե կտոր, որից ոչինչ չէի կարել: Որոշեցի եղբորս և քրոջս աղջիկների համար կարել մանկական կիսաշրջազգեստ: Մտածեցի Ամանորին նրանց նվրել իմ ձեռքերով կարած հագուստ: Ձևեցի կիսաշրջազգեստները կարեցի և վստահ եմ, որ երեխաները կհավան են:

Մանկական հագուստ

Нет описания.

.Ամանորի կապակցությամբ ձևեցինք գեղեցիկ ձյունանուշի և Ձմեռ պապի հագուստ նորաոճ տարբերակով: Ընկեր Մերիի հետ ձևեցինք և կարեցինք: Որից հետո ձևեցինք Ձմեռ պապի բլուզը և տաբատը: Մեզ համար շատ հետաքրքիր էր և ոգևորությամբ սպասում էինք: 

Ձյունանուշի և Ձմեռ պապի հագուստ

Нет описания.

.Քանի որ շատ եմ սիրում կիսաշրջազգեստ կարել եմ ևս մեկը: Այս անգամ կարել եմ սև գույնի ջինսե կտորից կիսաշրջազգեստ: Ահա արդյունքը`

Ջինսե կիսաշրջազգեստ

Нет описания.

.Այսօր եղբորս և քրոջս աղջիկների համար կարեցի գլխազարդեր,որպեսզի Ամանորին նվիրեմ նրանց: Ընտրեցի գեղեցիկ մանկական [վիլյուռ] կտոր: Կարծում եմ նրանք շատ կհավանեն:

Գլխազարդեր երեխաների համար

Нет описания.

Շատ հետաքրքիր կիսամյակ էր և մենք ստացանք բազմաթիվ գիտելիքներ:

Գլխազարդեր երեխաների համար

Այսօր եղբորս և քրոջս աղջիկների համար կարեցի գլխազարդեր: Ընտրեցի գեղեցիկ մանկական [վիլյուռ] կտոր: Կարծում եմ նրանք շատ կհավանեն:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Ջինսե կիսաշրջազգեստ

Քանի որ շատ եմ սիրում կիսաշրջազգեստ կարում եմ ևս մեկը: Այս անգամ կարում եմ սև գույնի ջինսե կտորից, կոճակներով և գաղտնի շղթայով կիսաշրջազգեստ: Ձևեցի մեր անցած գծագրով և կարեցի: Մնում է կարեմ կոճակները կվերջացնեմ և կցուցադրեմ:

Нет описания.
Нет описания.
Нет описания.

Ձյունանուշի և Ձմեռ պապի հագուստ

Ամանորի կապակցությամբ երկուշաբթի օրը ձևեցինք գեղեցիկ ձյունանուշի և Ձմեռ պապի հագուստ նորաոճ տարբերակով: Ձյունանուշի շրջազգեստը լինոլու էր երկար փեշով: Ընկեր Մերիի հետ ձևեցինք և կարեցինք: Որից հետո ձևեցինք Ձմեռ պապի բլուզը և տաբատը: Մեզ համար շատ հետաքրքիր էր և ոգևորությամբ սպասում էինք: Ստորև ձևելուց և կարելուց լուսանկարներ`

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Առցանց խանութ

Ինչպես գիտեք ես և ընկերուհիս` Վարդուհի Սաղաթելյանը միասին բացել ենք մեր առցանց խանութը: Շատ ոգևորությամբ ջանասիրաբար աշխատում ենք, ունենք պատվերներ: Մեր քոլեջի լուսանկարիչների հետ միասին նկարում և ընտրում ենք նոր տեսականին: Քոլեջի աղյիկներից մի քանիսը մեր խանութի մոդելներց են: Անում ենք գեղեցիկ փաթեթավորում, ինչը շատ կարևոր է: Ունենք սոսցանցային էջեր և ակտիվ հետևում ենք զարգացմանը: Ցանկանալու դեպքում կարող եք հետևել մեր էջին ինչու չէ նաև պատվիրել գեղեցիկ գլխազարդեր:

Facebook- Ma Va instagram-MaVa___accessories

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Մանկական հագուստ

Վաղուց գնել էր մուգ կապույտ ջինսե կտոր, որից ոչինչ չէի կարել: Որոշեցի եղբորս և քրոջս աղջիկների համար կարել մանկական կիսաշրջազգեստ, իսկ տղաների համար ժիլետ: Մտածեցի Ամանորին նրանց նվրել իմ ձեռքերով կարած հագուստ: Ձևեցի կիսաշրջազգեստները կարեցի և մնւմ է ռեզին դնել և կարելը: Իսկ ժիլետները պետք է դեռ ձև եմ: Ստորև նկարները`

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы