Իմ 3 տարին քոլեջում. Հաշվետվություն

Ես Մարիա Բուդոյանն եմ: Երեք տարի սովորելով հագուստի մոդելավորում մասնագիտությունը ավարտում եմ քոլեջը։ Քոլեջն ինձ սովորեցրեց կարևորագույնները՝ մասնագիտական բազում գիտելիքներ, մարդկային շբման ճիշտ մոտեցում, ընկերասիրություն։Ամենակարևորը ձեռք բերեցի մտերիմ ընկերուհի, ով ինձ համար շատ կարևոր մարդ է։ Քանի որ մենք իրար կես խոսքից հասկանում ենք նախագծերն էլ նույնպես ամբողջությամբ կատարում ենք միասին։ Կրթահամալիրը յուրաքանչյուր սովորղի հետաքրքիր ձևով փոխում է։ Դարձնում է ավելի անկաշկանդ և մարդամոտ։ Հարազատ և մտերմիկ միջավայր է միշտ քոլեջում ուսուցչական անձնակազմի հետ, նրանք մեր ավագ ընկերներն են։

Нет описания.

Ուսումնական տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ հետաքրքիր նախագծերի։ Մասնակցել եմ <<Դիջիթեք>>-ին Վարդուհու հետ միասին, որի ընթացքում կատարել ենք քիմիական փորձեր, պատրաստել ենք բնական հումքերից շրթներկ, բուրումնավետ օճառներ և ներկայացնելով այդ ամենը ճանաչվեցինք հաղթող։ Առանձնացրել եմ նախագծերից մի քանիսը, ահա հղումները՝

Բնական շրթներկի պատրաստում

Գունավոր քիմիական փորձ

Ծննդյան ծեսի կերպար-հագուստների ստեղծում

Ազգագրական փառատոն. Ծիսական տարազներ

Ավարտական ծեսի հագուստ

Ընկուրուհուս Վարդուհու հետ ունենք մասնագիտական շատ մեծ հաջողություններ, արդեն իսկ կարողանում ենք կարել մեզ համար յուրաքանչյուր տիպի հագուստներ։ Կարել ենք բարդ հագուստներ՝ պիջակ, նաև տաբատ և բլուզ։

Դիպլոմային աշխատանք. «Դասական հագուստի ձևավորում»

Ունեցել ենք մեր ուսուցիչների կողմից մեծ պատվեր հագուստներ հենց իրենց համար։ Դրա շրջանակներում ձևավորել ենք և պիջակներ, և տաբատներ, և զգեստներ, կիսաշրջազգեստներ, մանկական հագուստ նույնպես։ Շատ մեծ ոգևորությամբ էինք կատարում այս բազմալավալ աշխատանքը, քանի որ այն պատճառ հանդիսացավ որպեսզի ձեռք բերենք մեծ մասնագիտական փորձ։ Շնորհակալ ենք մեր ուսուցչուհիներին մեզ վստահելու համար։❤

Դիպլոմային աշխատանք «Ուսուցիչների հագուստների պատվերներ»

Нет описания.
Нет описания.

Երրորդ կուրսի սկզբում Վարդուհու հետ բացեցինք մեր online shop_ը, որի անունն է mava_ accessories։ Այնտեղ վաճառում ենք գլխազարդեր, մազակալներ արդեն նաև հագուստներ։ Աշխատանքը կատարում ենք մեծ սիրով և փորձում ենք փոքր քայլերով հասնել մեր նպատակներին։

Нет описания фото.
Возможно, это изображение (цветок)

Ասեմ որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դիմորդ ենք և ցանկանում ենք ուսումը շարունակել այնտեղ հենց այս մասնագիտությամբ։Այս մասնագիտությունը ամենալավն է ❤:

Քանի որ քոլեջում կարևորություն են տալիս ճամփորդություններին, ես նույնպես մասնակցեցի շատ ճամփորդությունների։ Ճամփորդել ենք տարբեր քաղաքներով, եղել ենք թանգարաններում, վանքերում, տարբեր գործարաններում և այլ վայրերում։

Нет описания.
Մեր խմբով Դենդրոպարկում

Շատ շնորհակալ եմ մեր տնօրեն ըներ Տաթևին, ամեն հարցում մեզ աջակցելու և մեր լավ ավագ ընկերը դառնալու համար։ Շնորհակալ եմ ընկեր Մերիին և ընկեր Թերեզային մասնագիտական ահռելի գիտելիքների համար, մենք նրանցից շատ բան սովորեվինք։ Բոլորիդ շաաատ սիրում ենք։❤

Нет описания.

Դիպլոմային աշխատանք «Ուսուցիչների հագուստների պատվերներ»

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ՝ Բուդոյան Մարիա

Թեմա՝ <<Ուսուցիչների հագուստների պատվերներ>>

Ղեկավար, դասավանդող՝ Մերի Խանջյան

Ք. Երևան 2021թ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(Ներածություն; գործվածքի մասին ինֆորմացիա; հագուստների մասին ինֆորմացիա; մեքենաների մասին տեղեկություն; ամփոփում):

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում։ Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ հագուստը, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև։Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ գարուն-ամառ և աշուն-ձմեռ։

Դիպլոմային աշխատանքի թեման է՝ <<Ուսուցիչների հագուստների ձևավորում>>։ Այն իր մեջ ներառում է՝ 2 պիջակ, 2 տաբատ, 2 շրջազգեստ, 3 կիսաշրջազգեստ և սարաֆան։

Շուտով վերջին զանգ է և մենք մեր քոլեջի ուսուցչական անձակազմի հետ միասին որոշեցինք այդ կարևորագույն օրը լինել չկրկնվող և միանման։ Ընտրեցինք հետաքրքիր վանդակավոր կտոր և սկսեցինք կարել մեր ուսուցչուհիների տարատեսակ պատվերները։ Պատվերը ընդունել ենք իմ ընկերուհի Վարդուհի Սաղաթելյանի հետ միասին։ Այս ամենը հանդիսանում է նաև մեր դիպլոմային աշխատանքի մի մասը։

ՎԱՆԴԱԿԱՎՈՐ ԿՏՈՐ

ՊԻՋԱԿՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ուսուչուհիներից ընկեր Մարիամը և կազմակերպիչ ընկեր Մարիամը ցանկացան որպեսզի  իրենց համար կարենք պիջակ։ Սկսեցինք գործընթացը։ Սկզբում ամսագրից ընտրեցինք պիջակի ձևը, երկուսն էլ ցանկացել էին լայնոտ մոդել։ Այնուհետև անցանք լեկալները հանելուն, կտորը և աստառը ձևելուն, բլանդելուն, որից հետո արեցինք չափափորձ և անցանք կարելու գործընթացին։ Ընթացքը շատ բազմածավալ և հետաքրքիր էր։ Ճիշտ է բարդ էր պիջակ կարելը, բայց ուսուցչուհիների հետ ստեղծած ջերմ մթնոլորտում ավելի հեշտ դարձավ ամեն բան։Ստորև հետաքրքիր լուսանկարներ ընթացքից և արդյունքից։

ՏԱԲԱՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

ՀՈԼԻԴԵ ՏԱԲԱՏ

Ուսուցչուհիներից ընկեր Ելենան ցանկացավ վերջի զանգին ներկայանալ հոլիդե տաբատով։ Որոշեցինք ձևը և ամսագրից հանեցինք լեկալ։ Հետո ձևեցինք տաբատը և գրպանները։ Բլանդեցինք և հենց իր վրա ձևավորեցինք հիմնական տեսքը։ Դրանից հետո սկսեցինք կարել, մաքրակար անել և ահա վերջնական շլացուցիչ արդյունքը։

ԼԱՅՆ ՁևՎԱԾՔՈՎ ՏԱԲԱՏ

Մեր կազմակերպիչ ընկեր Մարիամի հետ որոշեցինք որ իր տաբատը պետք է լինի լայնոտ և հետաքրքիր ոճի։ Վերջնական ձևը որոշելուց հետո ամսագրից հանեցինք լեկալը և սկսեցինք ձևման գործընթացը։ Ապա բլանդեցինք, կատարեցինք չափափորձ և ստացանք տաբատի ձևը։ Սկսեցինք կարել, մաքրակար անել և ստացանք վերջնական հիասքանչ տեսք։

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ուսուցչուհիներից ընկեր Նարինեն, ընկեր Նելլին և ընկեր Ելենան պատվեր տվեցին իրար վրա եկող կիսաշրջազգեստներ։ Ընկեր Ելենան ցանկացավ իր փոքրիկի համար։ Չափերը վերցնելուց հետո սկսեցինք ձևման աշխատանքները։ Նույն սկզբմունքով ձևեցինք նաև իմ ու Վարդուհու համար կիսաշրջազգեստներ, որոնք պետք է հագնենք վերջին զանգի օրը։ Սկսեցինք բլանդելու գործընթացը, այնուհետև արեցինք չափափորձ և դրանից հետո անցանք կարելուն։ Ընթացքը հետաքրքիր էր և բազմաբնույթ։ Ստորև լուսանկարներ։

ՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

ԱՆԹև, ԼԱՅՆ ՇՐՋԱԶԳԵՍՏ

Ընկեր Մարինեն ցանկացավ ներկայանալ անթև լայն շրջազգեստով։ Որոշեցինք ամենահարմար և գեղեցիկ ձևը ու անցանք գործի։ Ձևեցինք, բլանդեցինք, որից հետո ընկեր Մարինեն փորձեց և սկսեցինք կարել։ Նրա հետ աշխատելը շատ հաճելի էր։

ԼԱՅՆ ԹևԵՐՈՎ ՇՐՋԱԶԳԵՍՏ

Ընկեր Ելենան ցանկացավ նաև շրջազգեստ, որի ձևը շատ տարբերվող է։ Սկսեցինք ձևել, բլանդել, արեցինք չափափորձ և կարեցինք։ Ընթացքը շատ ուսուցողական և հետաքրքիր էր, քանի որ թևերի ձևը յուրօրինակ է։

ՍԱՐԱՖԱՆԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ընկեր Էլյան պատվիրեց լայնացված սարաֆան։ Ընտրեցինք չկրկնվող ձև և սկսեցինք աշխատել։ Սկզբում ձևեցինք, ապա բլանդեցինք, արեցինք չափափորձ և անցանք կարելուն։ Ընթացքը մեզ համար ուսուցողական էր, քանի որ առաջին անգամ էինք կարում նման ձևվածքով զգեստ։

Դիպլոմային աշխատանք. «Դասական հագուստի ձևավորում»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ՝ Մարիա Բուդոյան

Թեմա՝ «Դասական հագուստի ձևավորում»

Ղեկավար, դասավանդող՝ Մերի Խանջյան

ք. Երևան 2021թ.

Բովանդակություն 

(Ներածություն; գործվածքի մասին ինֆորմացիա; պիջակի, տաբատի և բլուզի մասին ինֆորմացիա; մեքենաների մասին տեղեկություն; ամփոփում):

Ներածություն

Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում։ Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ հագուստը, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև։Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ գարուն-ամառ և աշուն-ձմեռ։

Դիպլոմային աշխատանքի թեման է՝ «Դասական հագուստի ձևավորում»: Այն իր մեջ ներառում է դասական պիդջակ, տաբատ և բլուզ:

Իմ պատկերացումները թղթի վրա արտահայտելով, էսքիզավորեցի և ստացա այն ինչ պետք է: Այնուհետև չափումները վերցրեցինք, կատարեցինք կտորի հաշվարկ և գնեցինք համապատասխան գործվածք:

ԱՆԺԵԼԻԿԱ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՎԱԾՔ

Անժելիկան բազմակողմանի խիտ գործվածք էկոստյումի համար, որն ունի ձգվող ազդեցություն և տարածվում է լայնությամբ: Այնշուկայում է արդեն ավելի քան 10 տարի և մինչ այժմ չի կորցնում իր արդիականությունը:Անժելիկան փափուկ և հաճելի գործվածք է, առջևի մասում հարթ և փայլատ, իսկ հետևի կողմում՝ մի փոքր փայլուն: Ձգվող հատկության պատճառով այն չի կնճռոտվում, չի դեֆորմացվում և չի խանգարում շարժմանը: Գործվածքն ունի գեղեցիկ գույներ և առավել հարմար է դասական հագուստի համար: Այս գործվածքը օգտագործվում է հիմնականում կանանց հագուստ կարելու համար՝ կոստյումներ, կիսաշրջազգեստներ, զգեստներ, բաճկոններ և վերարկուններ:

Դասական կանացի կոստյում

Կանացի կոստյումը ծնվել է 1660-ական թթ., երբ ձիավարության համար կանացի կոստյումի մեջ հայտնվեց բաճկոնի/ժիլետի և կիսաշրջազգեստի համադրությունը:Նման հագուստ, որը կապված չէր ձիարշավի հետ, հայտնվում է 19-րդ դարի վերջում։ Այստեղ անհրաժեշտ է լեզվական տեղեկություն։ Կոստյումը անվանում էին costume, բայց ոչ suit: Երկու բառերն էլ ռուսերենում թարգմանվում են «կոստյում»։ Բայց առաջին դեպքում կոստյումը որպես հագուստի պարագաների համադրություն, իսկ երկրորդը նշանակում է կոստյում` որպես դասական հագուստ, որը նման է տղամարդու կոստյումին։ Այսպիսով, կոստյումի այս ձևը դառնում է դասական կոստյում միայն առաջին համաշխարհային պատերազմից հետո: Դերձակները կանացի կոստյումներ պատրաստելիս օգտագործում էին փափուկ գործվածքներ և ձգտում ընդգծել կանացիությունն իրենց աշխատանքներում:Ավանդաբար դասական կոստյում կրել են միայն տղամարդիկ, սակայն 20-րդ դարում հասարակության մեջ կնոջ դերի ամրապնդմանը զուգընթաց այն սկսեցին կրել նաև կանայք։ Սկզբում դասական կոստյումը ամենօրյա հագուստ էր, սակայն 50-60-ական թվականներից այն սկսեց զիջել դիրքերը և դարձավ հագուստի օրինակ դասական ոճի սիրահարների համար կամ հատուկ դեպքերի համար` հեղինակավոր աշխատանք, պաշտոնական միջոցառում, տոն, այցելություն մշակութային հաստատություններ, ելույթ հանրության առջև և այլն։

Դասական կանացի տաբատ

Տաբատ, շալվար, արտահագուստ, որը ծածկում է մարմնի ստորին հատվածն ու երկու ոտքերը՝ առանձին-առանձին։Դասական տարբերակով՝ տաբատը ներքևի հատվածում հասնում է ոտքի կոճին, կամ կրնկի վերին հատվածին։ Ավանդաբար ամրանում է գոտկատեղին, չնայած շատ ժամանակակից մոդելներ կարող են ունենալ ավելի ցածր դիրք և ամրանան կոնքի վրա։ Տաբատը մարմնի վրա ամրացվում է գոտիով կամ տաբատակալով։ Հաճախ ունենում է գրպաններ, որոնք փակվում են կոճակների, ճարմանդի կամ կոճակագամի օգնությամբ։

ԿԱՆԱՑԻ ԲԼՈԻԶ

Բլուզ  բարակ գործվածքից պատրաստված կանացի թեթև հագուստ ՝ կարճ տեղադրված վերնաշապիկի տեսքով: Բլուզը պարունակում է թևեր, մանյակ և բռունցքներ: Այն հաճախ ամրացվում է կոճակներով, բայց կան նաև տունիկաձև բլուզներ: Սպիտակ բլուզը խիստ բիզնեսի ոճի անբաժանելի տարր է: Սովորաբար վերնաշապիկները հագնում են կիսաշրջազգեստով։Բլուզը որպես կանացի հագուստի տարր, հայտնվել է 19-րդ դարում զգեստը վերին մասում և ներքևում (կիսաշրջազգեստ) բաժանելու արդյունքում: Դրա տարբերակները հայտնվել են 1940-ականներին և փառք ձեռք բերել 1960-ականների ընթացքում:Կան կանացի բլուզի տարբեր ոճեր և դրանք կարելու շատ եղանակներ: Այնուամենայնիվ, կանանց նորաձեւության մեջ կա որոշակի հետեւողականություն: Տարբեր տատանումներով վերնաշապիկ-բլուզը միշտ էլ արդիական է: Տիրապետելով դրա բնորոշ տարրերի `դասական վերնաշապիկի մանյակին, ամրացված թևերին, ճարմանդներին, ինչպես նաև արտադրանքի ընդհանուր կարի հաջորդականությանը, լավ հիմք կստեղծեն ավելի բարդ և շքեղ ոճերի բլուզներ պատրաստելու համար:

Հագուստ պատրաստելու համար օգտագործում են տարբեր տեսկի կարի մեքենաներ: Իմ դիպլոմային աշխատանքի համար օգտագործել եմ Janome ֆիրմայի կարի մեքենա և եզրակարող մեքենա:

Janome ՓԻՐՄԱԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ

Janome կարի մեքենան աշխարհում ճանաչված բրենդ է, ընդլայնված է ավելի քան 100 երկրներում: Այն ճապոնական արտադրության է: Կան տարբեր մոդելների և կարատեսակների:

3 ԹԵԼԱՆԻ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԿԱՐ ՏՎՈՂ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ

Կարի մեքենան կատարում է գործվածքի եզրերը մաքրակարելու գործողությունը: Պահպանում է գործվածքը հլիզվելուց:

Ամփոփում

Սովորում եմ քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի 3-րդ կուրսում: Դիպլոմային ընդանուր աշխաշխատանքս բազմածավալ է և այս ամենը կազմում է աշխատանքի մի մասը: Ներկայացնում եմ դասական հագուստներ, որոնք իրենց մեջ ներառում են՝ տաբատ, պիջակ և բլուզ, որոնք կարելը բավականին բարդ էր: Ընթացքը անցավ անչափ հետաքրքիր և ուսուցողական: Ամենինչ անում էինք սիրով և պատասխանատվորեն:

Շնորհակալ եմ ձեզ ընկեր Մերի մեր կողքին լինելու և մեզ օգտակար խորհուրդներ տրամադրելու համար: Դուք շատ բարի և կարեկցող մարդ եք: Ես ձեզ շատ եմ սիրում և հարգում թող բոլորը լինեն ձեզ նման:💕

Կարում ենք մարտի 8-ի նվերներ

Ես և Վարդուհին որոշեցինք մեր մայրիկին և հարազատներին նվեր պատրաստել ու կարել խոհանոցային բռնիչներ և թաթմաններ: Ընտրեցինք տարազային հայատառ կտոր և գնեցինք: Սկսեցինք ձևման ու կարման գործնթացը: Վերցրեցինք ձեռքի չափսեր , որից հետո հանեցինք լեկալ: Սկսեցինք աշխատել:Ամենինչ անցնում էր շատ հետաքրքիր և մենք անհամբերությամբ շտապում էինք ավարտել, որպեսզի նվիր էինք նրանց: Արդյունքում ստացվեց շատ հետաքրքիր անակնկալ: Իսկ վերջում մի կոմպլեկտ նվիրեցինք մեր քոլեջի խոհանոցին:

Ներքնակների պատվեր

Ամսվա սկիզբ է և մենք նորից ստացանք ներքնակների պատվեր 30 հատ:Նույն սկզբունքով սկսեցնք ձևել և կարել: Սկզբում կարեցինք աստառները, ապա վրայի կտորները և տեղադրեցինք շղթաները: Անցկացրեցինք սպունգների վրա և ստացանք վերջնական արդյունք: Ստորև ընթացքից լուսանկարներ:

Կիսաշրջազգեստ քրոջս համար

Որոշեցի քրոջս համար կարել կիսաշրազգետ: Ընտրեցի հենց մեր վերջին զանգի կտորը, վերցրեցի համապատասխան չափերը և գնեցի : Սկզբում ձևեցի առաջամասը և հետևամասը, ապա միացրեցի իրար և բլանդեցի: Սկսեցի կարել, ապա դրեցի գաղտնի շղթա և վրան կարեցի ձևական կոճակներ: Քույրս շատ հավանեց և հպարտացավ, քանի որ դա հենց իմ ձեռքի աշխատանքներ:💕

Երեխայի բլուզների ձևափոխություն

Մեր քոլեջի մաթեմատիկայի ուսուցչուհի՝ ընկեր Ելենան իր երեխայի բլուզներից բերել էր, որպեսզի ձևափոխ էինք: Վերջնական տեսքը շատ գեղեցիկ էր:☺️

Միասնական նախագիծ Հարավի 4-5-րդ դասարանցիների հետ

Այսօր մենք այցելեցինք Հարավային դպրոց, իրականացնելու խոհանոցային թաթմանների կարման նախագիծը: Սկզբում երեխաներին սովորեցրեցինք ինչպես օգտվել կարի մեքենաից, որից հետո ձևեցինք թաթմանները և երեխաների հետ միասին կարեցինք: Ուրախ ենք, որ կարողացանք գիտելքներ փոխանցել մեր կրտսեր ընկերներին:

Ավարտական ծեսի հագուստ

Մայիսին տեղի է ունենալու մեր վերջին զանգը այդ առիթով մենք՝հագուստի մոդելավորման աղջիկներով որոշեցինք ինքներս նախագծել և կարել մեր ավարտական հագուստները: Քանի որ այդ օրը պետք է լինենք միանման, մենք բոլորիս համար գնեցինք նույն կտորից: Որոշեցինք կարել կիսաշրջազգեստներ, ամենքիս յուրովի ձևով: Իմ և Վարդուհու կիսաշրջազգեստները մտածեցինք կարել միանման: Սկզբում ձևեցինք, բլանդեցինք , որից հետո էլ կարեցինք, տեղադրեցինք կոճակներ և ստացանք վերջնական տեսքը: Նույն կտորից պատրաստեցինք գլխազարդեր, որպեսզի լիարժեք դարձնենք մեր տեսքը: Այս ամենը հանդիսանում է մեր դիպլոմային աշխատանքի մի մասը այդ իսկ պատճառով ավելի պատասխանատվորեն ենք մոտենում հագուստների կարմանը: Կիսաշրջազգեստները կարեցինք մեծ ոգևորությամբ, քանի որ այն հագնելու ենք մեր ավարտական ծեսի ժամանակ:

Ծննդյան ծեսի կերպար-հագուստների ստեղծում

Нет описания.

Փետրվարի սկզբին սկսեցինք շատ հետաքրքիր և գունավոր նախագիծ: Որոշվեց, որ կրթահամալիրի մանկապարտեզների երեխաներին ուրախացնելու համար, պետք է նախագծենք և կարենք ծաղրածուի հագուստներ: Աննկարագրելի հետաքրքիր էր ընթացքը, քանի որ շատ հաճելի էր նման տարատեսակ և գունավոր կտորների հետ աշխատաելը: Սա հանդիսանալու է մեր դիպլոմային աշխատանքի մի մասը և դա ստիպում է մեզ ավելի պատասխանատվորեն մոտենալ այս ամենին: Հուսով ենք այս գունավոր հագուստները կարելով ուրախացրեցինք մեր փոքրիկներին:

● Սմայլ շրջազգեստ և տաբատ😊

Սպիտակ ատլասե կտորից ձևեցինք անթև շրջազգեստ: Ներքևի հատվածը ձևեցինք լայն, քանի որ պետք է օղակ անցկացնեինք: Սկսեցինք կարել, որից հետո անցկացրեցինք օղակը: Այս հագուստը շատ է տարբերվում մյուսներից, քանի որ կարելուց հետո վրան նկարեցինք ժպտերես սմայլ: Ձևեցինք նաև կարմիր կտորից տաբատ, որը պետք էր հագնել շրջազգեստի հետ որպես կոմպլեկտ:Ստորև լուսանկարներ:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

● Դեղին ծաղրածուիկներ💛

Դեղին պուտավոր կտորից սկսեցինք ձևել անթև շրջազգեստ: Շրջազգեստի փեշի հատվածը լայն էր, քանի որ անցկացնելու էինք օղակ: Դրանից հետո ձևեցինք տաբատ և այս երկու հագուստները նույնպես հանդիսանալու են որպես կոմպլեկտ: Ընթացքը շատ հավես անցավ, քանի որ կտորները տրամադրություն էին ապահովում: Բարի դիտում:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

● Գույնզգույն կոմպլեկտ🧡

Տարբեր գունավոր կտորները իրար միացնելուց հետո սկսեցինք ձևել և կարել հետաքրքիր բլուզ ու տաբատ: Տաբատի գոտկատեղի հատվածում տեղադրեցինք օղակ հետաքրքիր տեսք ստանալու համար: Իսկ վերջում պատրաստեցինք բանտիկ գլղազարդ տեսքը լրացնելու համար: Ստորև լուսանկարներ ընթացքից և արդյունքից:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы