Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը:Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերփոխում: Նայած այն հանգամանքին,թե բնությունը,ինչ չափով է փոխվում կարելի է նշել փոփոխման 3 կարևոր աստիճան.
1.Թույլ վերափոխված լանդշաֆտ-այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:
2.Վերափոխված լանդշաֆտ-երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:
3.Արմատապես վերափոխված լանդշաֆտ-Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս  չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը:Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы