Մասնագիտական էսքիզներ

Այս շաբաթ կատարել եմ դասական ոճի էսքիզներ, քանի որ դա իմ սիրելի ոճերից մեկն է: Էսքիզներիցս որոշները կկարեմ հետագայում: Այժմ կներկայացն եմ դասական ոճի մասին մի փոքրիկ տեղեկություն:

Այս ոճը միանգամից հայտնվել է մի քանի հայտնի ապրանքանիշերի հավաքածուներում: Victoria Beckham, Blumarine, Dries Van Noten, Hermes եւ այլ նորաձեւության տներ աղջիկներին առաջարկում են խստացնել իրենց ոճը եւ դառնալ ավելի գործնական: Այս ոճը կընդունեն միանշանակ աշխատող կանայք, իսկ երիտասարդները իհարկե կանտեսեն այս ոճը, սակայն յուրաքանչյուրիս պահարանում պետք է դասական ոճի հագուստ լինի անկախ մեր ճաշակից և միտումներից: : Եվ հետո, ո՞վ ասաց, որ դասական ոճը միայն սեւ-սպիտակ, ձանձրալի համադրությունն է: Ժամանակակից նորաձեւությունը ձեզ թույլ է տալիս խախտել որոշ կանոններ:

Իսկ հիմա իմ նկարած դասական ոճի էսքիզները`

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы