Ձոն տեխնոլոգիական ստուգատես. հայկական տարազներ

Այսօր ես և Վարդուհի Սաղաթելյանը միասին տեսազանգով (Zoom ծրագրով ) արեցինք մեր մասնագիտական էսքիզները: Այս անգամ նկարեցինք ավանդական-հայկական էսքիզներ մեր պատկերացմամբ, քանի որ մեզ ընկեր Թերեզան դա էր հանձնարարել: Սկզբում գծեցինք մեջտեղի գիծը, ովքեր որ գծագրությունից ունեն տարրական գիտելիքներ գիտեն, որ այդ գիծը պարտադիր է, որպեսզի թղթի վրա հավասարաչափ տեղադրվի էսքիզը: Ապա նկարեցինք սկզբում գլուխը, հետո ուսերը, կոնքերը, ձեռքերը և ոտքերը: Ահա էսքիզը պատրաստ է, մնում է մտածել, թե ինչպիսի տարազներ պետք է նկարել: Հիմա կներկայացնենք հայկական տարազի մասին մի փոքրիկ նյութ`

Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հող, ջուր, օդ և կրակ, գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Մենք ուսումնասիրելով հայկական տարազի պատմությունը, խորհրդակցելով միմիանց հետ հասկացանք, թե ինչ պետք է նկարենք մեր էսքիզների վրա: Մտածեցինք և որոշեցինք գեղեցիկ հայկական զարդանախշեր մեր տարազները ընդգծելու համար, քանի որ հայկական տարազները տարբերվում են իրենց զարդանախշերով: Այժմ կներկայացնենք մեր վերջնական արդյունքները:

Մարիա Բուդոյան
Վարդուհի Սաղաթելյան

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы