Նուբարաշենի աղբահանության խնդիրը

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որն իր մեծությամբ հանրապետության ամենախոշոր աղբավայրն է՝ 52,3 հեկտար տարածքով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։ Էրեբունու ամրոցից, ուր տարեկան այցելում է մինչեւ 15 հազար զբոսաշրջիկ, կարելի է նկատել Նուբարաշենի բլուրներին ձուլված աղբավայրից բարձրացող սպիտակ ծուխը։ Տպավորությունն այնպիսին է, կարծես, 2800 տարեկան ամրոցից քիչ հեռու կա գործող հրաբուխ, որն ամեն վայրկյան կարող է ժայթքել։ Զբոսաշրջության տեսանկյունից տեսարանը գուցեև հետաքրքրաշարժ է, մինչդեռ իրականությունը՝ զարհուրելի։ Նուբարաշենի աղբավայրը, որտեղ առնվազն 9 միլիոն տոննա աղբ է կուտակված, բնապահպանական մեծ սպառնալիք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։

Իրավիճակ

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը ձեւավորվել է 1950-ականներից, չի ստեղծվել որեւէ նախագծով, ուղղակի տվյալ տարածքն առանձնացվել է քաղաքային աղբը կուտակելու նպատակով։ Եվ, փաստացի, ավելի քան 60 տարի մայրաքաղաքի տարբեր անկյուններից հավաքված կենցաղային թափոնների մեծ մասը կուտակվում է հենց այստեղ։ Խոսքը օրական 10 կամ 20 պարկ աղբի մասին չէ, այլ տարեկան՝ 300,000 տոննա թափոնի։ Իսկ աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չի համապատասխանում աղբավայրերի համար նախատեսված որեւէ չափորոշիչի: Այն մեկուսացված չէ ցանկապատով, չունի նաեւ հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը: Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ եւ պատճառ դառնում մշտական բռնկումների։ Իսկ թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։

Պաշտոնական տեղեկության համաձայն, աղբավայրի մի փոքր հատվածում կենսագազ է օգտահանվում՝ արտանետվող մեթանի քանակը մասամբ նվազեցնելու նպատակով։ Նուբարաշենի աղբավայրը էրեբունի եւ Նուբարաշեն բնակելի թաղամասերից 2-3 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաքի կենտրոնից՝  9-10 կմ:

Նուբարաշենի եւ Էրեբունու պոլիկլինիկաներում արված հարցումները ցույց են տալիս, որ փոքրերի եւ տարեցների շրջանում գրանցվում է ալերգիայով տառապողների թվի աճ: Որպես պատճառ՝ մասնագետները նշում են Երեւանում էկոլիոգիական վատթարացող վիճակը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Նուբարաշենի աղբավայրը, թեեւ զուտ աղբավայրի ազդեցությունը բացահայտելուն ուղղված ուսումնասիրություններ չեն իրականացվել։

Այս աղբավայրի վտանգը կայանում է նաեւ նրանում, որ նրա «բարիքներից» օգտվում է օրական 160-200 մարդ, որոնց համար այս վայրը դարձել է հիմնական ապրուստի միջոց։ Ոչ ֆորմալ ձեւով նրանք են այս աղբավայրի տեսակավորողները, ովքեր առանձնացնում են ապակե շշերը, պլաստմասե եւ մետաղական իրերը, ջարդոնները, փաթեթավորման նյութերը, ինչպես նաեւ մթերային թափոնները, այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը, նրանց կարծիքով, հնարավոր է օգտագործել կամ հանձնել/վաճառել քաղաքի համապատասխան «աղբի» ընդունման կետերին, որոնք էլ իրենց հերթին տվյալ հումքը վերավաճառում են համապատասխան ընկերություններին։ Եվ այս ամենն արվում է՝ չպահպանելով անվտանգության կանոնները, առանց համապատասխան հագուստի, եւ հաճախ ընդունելով առողջության համար վտանգավոր մթերքի մնացորդներ կամ ժամկետանց մթերք։ Պարզ չէ նաեւ, թե հավաքված հումքը, ի վերջո, ինչ նպատակներով է օգտագործվում, եւ որ ընկերությունների միջոցով է սպառվում։ Սակայն այստեղ կարեւոր է նշել, որ այս բիզնեսով զբաղվում է հասարակության ծայրահեղ աղքատ խավը, ինչը բարդացնում է խնդիրը, քանի որ վերջիններիս աղբավայրից մեկուսացնել հնարավոր է նրանց համար նախապես եկամտի այլընտրանքային աղբյուր ստեղծելուց հետո միայն։

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ ներկայումս Նուբարաշենի աղբավայրում կոշտ կենցաղային թափոնների ընդունումն ու մշակումն իրականացվում է  «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ–ի կողմից, որին վարձակալությամբ հատկացվել է 31,1 հեկտար տարածք։ Այս կազմակերպությունում պաշտոնապես գրանցված աշխատողներն ընդամենը 6-ն են:

Պատմական ակնարկ

2014 թ-ից Երեւան քաղաքի աղբահանության կազմակերպումն իրականացնում է լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը։ Ընկերությունն իր աշխատանքերը մեկնարկել է Կենտրոն վարչական շրջանից, իսկ այսօր արդեն նույն ծառայությունը մատուցում է նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Մայրաքաղաքից հավաքված ողջ կենցաղային աղբը տեղափոխվում է հիմնականում Նուբարաշենի եւ, որոշ չափով, նաեւ Աջափնյակի եւ մայրաքաղաքից դուրս գտնվող Մասիսի աղբավայրեր: Աջափնյակի աղբավայրը Երեւանի երկրորդ քաղաքային աղբավայրն է, որն առաջացել է տարերայնորեն եւ կրկին միայն աղբի կուտակման գործառույթ է իրականացնում: Ըստ քաղաքապետարանի, Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հա տարածքը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հա-ը՝ շինաղբի կուտակման համար: Աղբավայրի շինաղբի հատվածը շահագործում է «Դավարս» ՍՊԸ, որը 1 պարկ շինաղբը 250 դրամով տեղափոխում է աղբավայր:

1985-2015թթ. տվյալների համաձայն` Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվել ընդհանուր առմամբ շուրջ 9,5 միլիոն տոննա թափոն (խմբ․՝ 1990թ․-ի տվյալ չկա)։ Սակայն բնապահպան Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ, տվյալ վիճակագրությունը չի արտահայտում աղբի ծավալների իրական պատկերը: Ampop.am-ի հետ զրույցում բնապահպանը նշում է՝ 90-ական թվականներին աղբահանությունն անկանոն է եղել եւ չի կառավարվել, իսկ 2000-ականներին Երեւան քաղաքում շինարարության ծավալների աճի արդյունքում մեծ քանակով շինարարական աղբ է արտադրվել, որն, ըստ էության, արտահայտված չէ վիճակագրական տվյալներում: Մինչդեռ վիճակագրության մեջ պետք է արտահայտիչ ձեւով երեւար այդ տարիների աղբի ծավալների աճը:

Պատկերից ակնհայտ երեւում է, որ կենցաղային աղբի 25%-ը բաղկացած է այնպիսի թափոններից, որոնք չեն ենթարկվում կենսաքայքայման՝ ձեւավորելով կայուն աղտոտում, ինչն էլ կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ։ Տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրի թափոնների կազմը փոփոխության է ենթարկվել: Ըստ «ԷկոԼուր» կայքի՝ մթերային թափոնների մասնաբաժինը կրճատվել է, մինչդեռ պլաստիկ թափոններն ավելացել են 10 անգամ։ Մյուս թափոնների մասնաբաժինը մնացել է նույնը։

2013թ-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում առկա էր աղբահանության խնդրի լուծումը։ Ծրագրով նախատեսվում էր, որ 5 տարվա ընթացքում կհիմնվի աղբի տեսակավորման եւ վերամշակման ձեռնարկություններ, ինչն այդպես էլ չիրականացվեց: Այս տարվա մարտին «ԷկոԼուր» կայքին տված հարցազրույցում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը տեղեկացնում է, որ ըստ 2014թ․ կատարված հաշվարկների՝ Նուբարաշենի աղբավայրում տեսակավորման տնտեսական արդյունավետությունը շատ ցածր է, ի տարբերություն դրա համար պահանջվող ֆինանսական միջոցների: Մինչդեռ աղբի վերամշակումը կարող է տնտեսապես շահավետ լինել՝ գրավիչ դառնալով նաեւ ներդրողների համար։ Սակայն ըստ փոխքաղաքապետի՝ միջազգային դոնոր կառույցների կարծիքով՝ այդ գործընթացը կազմակերպելու համար միայն ներդրողի կողմից ֆինանսավորումը բավարար չէ։


ԻՄ ԱՌԱՋԱՐԿԸ Եթե ես ունենայի միջոցներ կկառուցեի աղբի վերամշակման գործարան: Տարածքը կցանկապատեի, աղբը կտեսակավորեյի և աղբը կվերամշակեյի համապատասխան վայրում: Ես կգնեի այնպիսի աղբի մեքենաներ, որ աղբը լցնելուց միանգամից սկսեր վերամշակել: Կհետև էի, որ մեքենաները ճիշտ ժամանակին հավաք են աղբը: Իմ կարծիքով պետք է աղբը տեսակավորել յուրաքանչյուր իր նետել իր համապատասխան տեղում:

Վանաձորի դրամատիկական թատրոն

Վանաձորի դրամատիկական թատրոն կամ Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոն, հիմնադրվել է 1931 թվականին։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն.jpg

Ղեկավար կազմ

Հիմնականում կազմված էր տեղի թատերախմբի անդամներից, ինչպես և Թբիլիսիի հայկական թատրոնին կից ստուդիայի ուսանողներից։ Բացվել է Ցանովսկու «Ցասում» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Աշ-Մաթ, նկարիչ՝ Կ. Մինասյան)։

Դերասան և դերասանուհիներ

Վանաձորի դրամատիկական թատրոնում ընդգրկված էին դերասան-դերասանուհիներ՝

  • Ա. Փաշայանը, Ա. Խուդանյանը, Ժան Էլոյանը, Լ. Ներսիսյանը, Ա. Արևշատյանը,
  • Գ. Նալբանդյանը, Ծ. Վրույրը, Ա. Նալչաջյանը, Ռ. Մինասյանը, Ա. Գևորգյանը և ուրիշներ։

Խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը նպաստել են ռեժիսորներ՝

և հայ բեմի վարպետներ՝

Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հովհաննես Աբելյանը, որի անունով էլ 1936 թվականին կոչվել է այլն։

Բեմադրություններ

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվել են Մուրացանի «Ռուզան», «Գևորգ Մարզպետունի», Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ» և այլ գործեր։ Հետպատերազմյան տարիների լավագույն ներկայացումներից են՝ Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», Ալեքսանդր Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա», Հակոբ Պարոնյանի«Պաղտասար աղբար»Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ», 1960-ական թվականներին՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Արամ Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավոր», Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպելլոյի տանը»։

Վանաձորի դրամատիկական թատրոնի ստեղծագործական առաջընթաց

Վանաձորի դրամատիկական թատրոնի ստեղծագործական առաջընթացին նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Հ. Կարապետյանը, Ս. Աքմաքչյանը, Գ. Կոտովը, Մ. Ռաֆայելյանը, նկարիչներ Միքայել ԱրուտչյանըՌոբերտ Նալբանդյանը, Ռ. Վանյանը, Թ. Բերբերյանը, դերասան-դերասանուհիներ Ա. Շագաֆյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Վաչյանը, Հասմիկ Նաղաշյանը, Մ. Հովհաննիսյանը, Ա. Արշակունին, Ա. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. և Ա. Մսրյանները, Մ. Խառատյանը, Գ. Գևորգյանը և ուրիշներ։ 1970-ական թվականներին թատրոնը համալրվել է երիտասարդ դերասան-դերասանուհիներով։ 1972 թվականից գլխավոր ռեժիսորն է Վ. Շահվերդյանը։ 1970-ական թվականներին հետաքրքիր բեմադրություններից են՝ Ն. Դումբաձեի «Մի՛ վշտանա, մայրիկ», Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ», Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս», Ա. Չխաիձեի «Ազատ թեմա», Շիրվանզադեի «Քաոս», Վ. Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը», Միքայել Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը»։ Թատրոնում ստեղծագործում էին նախկին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա ԳրիգորյանըՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Լ. Փաշինյանը, Ռոզա Մխիթարյանը, Հ. Ազիզյանը, Լ. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, Մ. Տիրոսյանը, Մ. Հակոբյանը, դերասաններ Ալֆրեդ Զաքարյանը, Գրետա Մեջլումյանը, Էլինա Աղամյանը, Ն. Քալաշյանը, Գ. Պապյանը, Հ. Ալեքսանյանը, Ռազմիկ Խոսրոևը և ուրիշներ։

Տավուշի մարզ քաղաք Դիլիջան

Հին Դիլիջան

Դիլիջան, քաղաք ՀայաստանիՏավուշի մարզում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Դիլիջանի մշտական բնակչությունը կազմում է 23.8 հազար մարդ[2]։

Տնտեսություն

Դիլիջանում առավել զարգացած են առողջարաններին սպասարկող արդյունաբերության ճյուղերը։ Իբրև առողջարանային քաղաք Դիլիջանի համար կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսությունը, հատկապես անասնաբուծությունը և բանջարաբուծությունը։

1932 թ.-ին շահագործման է հանձնվել ՀԷԿ-ը։

1949 թ-ից գործում է քաղաքի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը[:

2010 թ-ին շահագործման է հանձնվել Աղստև-1 ՀԷԿ-ը, որն ունի 2.88ՄՎտ հզորություն։

Մշակույթ

Կիրառական արվեստ

հայկական գրություններով դիլիջանական գորգ

Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այն ցուցադրվել է նաև Լոնդոնում։ Ինչպես ողջ Հայաստանում այնպես էլ Դիլիջանում կան բարձրարվեստ խաչքարեր, հատկապես մեծ վարպետությամբ է պատրաստված վարպետ Պողոսի խաչքարը (1291 թ.), որը դրված է Գոշավանքում։

Նոր ժամանակներում բնակավայրում զարգացած են եղել գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, ձեռարվեստը և այլ ժողովրդական արհեստներ։ Հայտնի է Դիլիջանյան կարպետ տեսակը։ Ինչպես այդ, այնպես էլ գորգագործության և կարպետագործության շատ հետաքրքիր նմուշներ են պահպանվում Դիլիջանի թանգարանների հավաքածուներում։ Փայտագործ վարպետ Գառնիկ Ալիխանյանի ստեղծագործությունները լայն ճանաչում են ունեցել հանրապետության սահմաններից դուրս։ Առանձնապես մեծ արվեստով է պատրաստված տարբեր ծառատեսակների փայտի փոքրիկ կտորներից ստեղծված գորգը։ Այդ եզակի ստեղծագործությունը ցուցադրվում է Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։ Փայտագործ վարպետ Ռևիկ Հովսեփյանի պատրաստած նախշազարդ օրորոցները, ջահերը, փայտե կենցաղային իրերը մեծ արժեք են ներկայացնում։ Երիտասարդ վարպետ Գրիշա Հովսեփյանի ստեղծագործություններում ուրույն տեղ են գրավում հայկական ավանադական փայտե աղամանները և խաչքարերը։

Դիլիջանի արհեստական լիճը

Զարգացած է նաև ձեռարվեստը, որի գործում մեծ ներդրում են ունեցել արվեստագիտության թեկնածու Սերիկ Դավթյանը հետագայում ժողովրդական վարպետ Նուշիկ Մալխասյանը։ Ձեռարվեստի ճանաչված վարպետներից են Ֆլորա Պապյանը, Մարինե Պողոսյանը, Սոֆյա և Նազիկ Պարանյանները, Հրեղեն Գասպարյանը, Թամարա Դավթյանը, Մարիցա Հայրապետյանը և ուրիշներ։ Գորգագործության մեջ լուրջ ավանդ ունեն Զիրավարդ և Թագուհի Ղուլյանները։ Կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ են պահպանվում Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում և «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանում[12]։

Ճարտարապետություն

Պատմական Շարամբեյան փողոցը

Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երբ ավելի է մեծանում Դիլիջանի առողջարանային համբավը, այստեղ կառուցվող տները իրենց մեջ պարունակում են Հարավային Կովկասի հայ մեծահարուստների ամառանոցների, Դիլիջանի տնաշինական ավանդությունների և 19-րդ դարի 30-ական թվականներից այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մոլականների տների հարդարման էլեմենտներ։ Տարածվում է այսպես կոչված ժողովրդական տների կառուցման «Դիլիջանյան ոճը»։

Քաղաքի վարչական կենտրոնը ձևավորվել է 19601980 թթ. 1961 թ. հաստատված քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան։ Այստեղ են գտնվում մշակույթի պալատը (հեղինակներ՝ Ռ. Գևորգյան, Խ. Վաթինյան, Ս. Ավետիսյան) ՀԿԿ քաղկոմի շենքը (ներկայումս՝ քաղաքապետարան, հեղինակներ՝ Խ. Վաթինյան Ս. Ավետիսյան), քաղխորհրդի նախկին շենքը (հեղինակներ Ս. Գյուլզատյան, Կ. Մատինյան), կապի հանգույցի շենքը (հեղինակ՝ Գ. Աչյան), կինոթատրոնը (հեղինակներ՝ Ա. Մակարյան, Լ. Ինջիկյան), քաղաքային գրադարանը (հեղինակ Գ. Առաքելյան), կենտրոնական հանրախանութը (հեղինակներ՝ Ջ. Սարգսյան, Լ. Գասպարյան), հյուրանոցը (հեղինակ՝ Գ. Աչյան)։ Քաղաքի կենտրոնական հրապարակը վերակառուցվել է 2005 թվականին։

1983 թ.-ին շահագործման է հանձնվել Դիլիջան պատմաճարտարապետական հուշարձան համալիրը, (հեղինակներ Հ. Թելումյան, Թ. Գրիգորյան) Կոմպոզիտորների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թ., բաղկացած է վարչական երկհարկանի շենքից և 12 առանձնատներից (ճարտարապետ՝ Է. Ալթունյան)։ 1984 թ.-ին շահագործման է հանձնվել Բեթհովենի անվան համերգասրահը։

Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1984 թ. ճարտարապետ Հ. Պողոսյան, բաղկացած է վարչական շենքից և մենատներից[13]։

Քաղաքի կենտրոնական մասում պահպանվում են XX դարի սկզբին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս։ Դիլիջանից արևմուտք են գտնվում «Ջուխտակ» վանքը և «Մաթոսավանքը»[10]:

Դիլիջանի արհեստական լիճը

Դիլիջան՝ հրապարակ
Դիլիջանի համայնապատկեր

Դիլիջանի համայնապատկեր
Dilijan mix new.jpg
Պարզ լիճ

Վայոց ձորի մարզի Արենի գյուղ

Արենի, գյուղ ՀայաստանիՎայոց ձորի մարզում[2]։ 1946 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։ Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ։ Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում`Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։


Կլիման

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։


Արենիի բարիքներից

Գինու կարաս

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։

Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված, և խաչքար՝ Արցախյան ազատամարտումզոհված համագյուղացիների հիշատակին։

2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և ակնկալելի է, որ փառատոնը կնպաստի տեղում միջազգային զբոսաշրջության զարգացմանը։


Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Արենիի գինու փառատոն

Արենի գինու փառատոն 2014

Արենի գինու փառատոն 2014


ՏնտեսությունԽ

Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք։ Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ։ Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբանասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից էխաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան։

Արփա գետ

Մեղվապահությունը Արենիում
Արենի
Գյուղի բնակիչները

Գործնական աշխատանք

  1. Հյուսվածք
  2. Գոյացնող հյուսվածք
  3. Հիմնական հյուսվածք
  4. Ծածկող հյուսվածք
  5. Փոխադրող հյուսվածք
  6. Մեխանիկական հյուսվածք
  7. Էպիթելային հյուսվածք
  8. Շարակցական հյուսվածք
  9. Մկանային հյուսվածք
  10. Նյարդային հյուսվածք 1. Միևնույն ծագում ունեցող, կառուցված և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։ 2․Գոյացնող հյուսվացքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են։ Դրա շնորհիվ բույսն աճում է և երկարությամբ, և հաստությամբ։ Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացնող հյուսվածքը ապահովում է բույսի աճն ըստ երկարության, իսկ ցողուններում և արմատներում գտնվողները՝ ըստ հաստության։

    3․ Հիմնական հյուսվացքը բույսի օրգանիզմում կատարում է նյութերի սինթեզ և պահեստավորում։ 4․ Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից։ Այս հյուսվածքը կազմված է ինչպես կենդանի, այնպես էլ մահացած բջիջներից։ Բույսերի տերևներն ու երիտասարդ ընձյուղները ծածկված են կենդանի բջիջներով, իսկ արմատներն ու ցողունները՝ մահացած բջիջներով։ 5․Փոխադրող հյուսվածքը կազմված է անոթներից և մաղանման խողովակներից։ Այն իրականացնում է նյութերի վերընթաց և վարընթաց հոսքը՝ ջուր և սննդանյութեր մատակարարելով բույսի բոլոր օրգաններին։ 6․  Մեխանիկական հյուսվածքը բույսին տալիս է ամրություն և ճկունություն։ Այն հաճախ անվանում են նաև հենարանային հյուսվածք։ Դրանց բջիջների պատերը խիստ հաստացած, փայտացած են։ 7․ Կենդանիների օրգանիզմներում ծածկեղ հյուսվածքի դերը կատարում է էպիթելային հյուսվածքը։ Այն պատում է կենդանի օրգանիզմն արտաքինից և բոլոր ներքին օրգանների խոռոչները։  8․ Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։ 9․ Կենդանիների կարևոր հատկությունը նրանց շարժվելու ունակությունն է։ Կենդանիների մեծ մասի շարժումը պայմանավորված է մկանների կծկմամբ, որոնք կազմված են մկանային հյուսվածքից։ 10․ Նյարդային հյուսվածքը ձևավորում է կենդանիների նյարդային համակարգը։    

Արևի ազիմուտ, կամ ինչպես կողմնորոշվել անծանոթ տեղանքում և երբեք չմոլորվել:

Նկար

Արևի ազիմուտը որոշելու համար անհրաժեշտ է տեղական ժամանակից հանել մեկ ժամ, այնուհետև ստացված թիվը բազմապատկել 15 աստիճանով: Ստացված թվից 180 հանելու դեպքում կստանանք անկյուն, որով սլաքի ուղղությամբ շարժվելու դեպքում կունենանք Հարավի ուղղությունը:

Բանաձևը՝ A=(t-1)*15-180,

որտեղ A ազիմուտ կամ մեզ անհրաժեշտ ուղղություն,

t տեղական ժամանակ Այս դասին սովորեցինք, թե ինչ պետք է անենք, երբ մոլորվենք: Սովորեցինք բանաձևը և կկիռառենք, երբ անհրաժեշտ լինի :

ԿԵՆՍՈԼՈՐՏ, Գործնական աշխատանք

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Կենսոլորտը, այն ոլորտն է, որը իր մեջ ընդգրկում է երկրակեղևի վերին շերտը և մթնոլորտի մի մասը, որտեղ բնակվում են կենդանի օրգանիզմներ:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են՝ կենդանիները և բույսերը:                   
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Կենդանի, վիրուսներ, բույսեր, սնկեր, մանրէներ: Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը:
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Օրինակ՝ թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է:
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն:

Փոխադրամիջոցներ

Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն:

Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա`

  • Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը
  • Այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ

Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառներից են:

Ինչպես գիտեք քիմիայի դասընթացից` ներքին այրման շարժիչների աշխատանքը բարելավելու նպատակով բենզինի մեջ ավելացվում են կապարի օրգանական միացություններ: Վառելիքի այրման արգասիքների հետ շրջակա միջավայր արտանետվող կապարի միացությունները թունավորում են օդը: Շրջակա միջավայրում կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, ստամոքսային հիվանդություններ:

Տրասնպորտային աղտոտումը նվազեցնելու միտումով աշխարհի շատ երկրներում օրենքներ և կանոններ են ստեղծվել: Դրանց թվին են պատկանում բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնելու նպատակով մեքենաներում տեղադրվող կատալիտիկ վերափոխիչների, ֆիլտրերի կիրառումը, կապար պարունակող բենզինի տեսակների փոխարինումը բենզինի այլ տեսակներով:

Բայց շատ երկրներում այդպիսի կանոններ առայժմ չեն ընդունվել:

Բազմաթիվ պետություններում խրախուսվում են այն գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորույթները, որոնք հնարավորությունը կտան նվազեցնել տրասնպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող նյութերի քանակը և վնասակար ներգործությունը:

Արդյունաբերություն

Արդյունաբերական արտանետումներից առաջինը դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կատարվող արտանետումները:

Նկատենք, որ հիդրոէլեկտրակայաններում դեպի օդային ավազան արտանետումներ չեն լինում: Սկզբունքորեն օդային ավազանը չեն աղտոտում նաև բնականոն աշխատող միջուկային էլեկտրակայանները:

Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները: Դժվար չէ նկատել, որ այս բոլոր օքսիդները թթվային օքսիդներ են: Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով, այսպես կոչված, «թթու անձրևներ», որոնք բացասական ներգործություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը:  Այս ամենը դիտվել է ողջ Եվրոպայի զարգացած երկրների տարածքներում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում և այլուր:

Օդի աղտոտման մեջ իրենց մեծ բաժինն ունեն անև նավթավերամշակման, քիմիական նյութեր, պլաստմասաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող, ցեմենտի, շինանյութերի և այլ գործարանները: Այս գործարաններից յուրաքանչյուրն ունի նաև իրեն բնորոշ արտանետումներ` կախված նրանից, թե ինչպիսի նյութեր են արտադրվում և ինչպիսի նյութեր են օգտագործվում արտադրական գործընթացներում: Դա վերաբերում է նաև առաջին հայացքից մաքուր թվացող արտադրություններին: Օրինակ Երևանի «ԵրԱԶ» ավտոմեքենաների գործարանը հսկայական քանակությամբ օրգանական լուծիչներ էր արտանետում մթնոլորտ, քանի որ ավտոմեքենաները ներկվում էին ոչ հերմետիկ խցերում, իսկ նրանց չորացումը կատարվում էր բաց օդում:

Կահույքի գործարանները արտանետում են լուծիչներ, որոնք պարունակվում են սոսնձի և լաքերի մեջ:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա ևս: Արտանետված նյութերը օդում, արևի լույսի կատալիտիկ ներգործության տակ, փոխազդելով միմյանց հետ, առաջացնում են նոր նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն կարող են ունենալ երկրի էկոհամակարգի և մթնոլորտի շերտերի վրա:

Այսօր, ինչպես հիսուն տարի առաջ, գործարանները և ջերմաէլեկտրակայանները կիրառում են աղտոտիչների հետ պայքարի նույն ձևը. կառուցում են բարձր ծխնելույզներ` վտանգավոր նյութերը մթնոլորտի վերին շերտերը հասցնելու և աղբյուրից հեռու ցրելու նպատակով: Արդյոք սա հարցի լուծում է: Մթնոլորտն անհուն չէ, ինչպես շատերն են կարծում: Քամու և տեղումների հետ աղտոտիչները ետ են վերադառնում: Բոլորիս սպառնում է ջերմոցային էֆեկտը, հետևաբար օդի աղտոտումը տեղական, տարածաշրջանային և համամոլորակային հիմնախնդիր է:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք հիմնական աղբյուր կա`

  1. Քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, որոնք օդն աղտոտում են թե արտադրության, թե կիրառության ընթացքում
  2. Զանազան վառելիքներով աշխատող տեխնիկան,
  3. Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:

Կենցաղ

Պարզվում է, որ օջախի վրա ճաշ պատրաստելիս կնոջ ներշնչած թունավոր նյութերի քանակը 40 անգամ գերազանցում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից անվտանգ ճանաչված սահմանը: Երեք ժամվա ընթացքում նա ներշնչում է քսան տուփ ծխախոտին համազոր քանակությամբ քաղցկեղ առաջացնող բենզապիրին: Դա հավասար է արդյունաբերության մեջ աշխատող բանվորի ութ ժամերի ընթացքում կլանած թունավոր նյութերին:

Այս սթափեցնող փաստերը բխում են հետամնաց երկրներում ճաշ եփելու պայմանների վերլուծությունից: Մեծ կենսազանգված ունեցող վառելանյութ (փայտը, բերքահավաքի մնացորդները, չոր գոմաղբը) շատ ծուխ է արտադրում:
Վառելանյութի ոչ լրիվ այրումը, ծխնելույզների և ընդհանուր օդափոխության բացակայությունը էկոլոգիական և առողջապահական խնդիրներ են առաջացնում:

Բացի փայտ օգտագործող օջախներից կենցաղում գոյություն ունեն օդի այլ աղտոտիչներ: Դրանցից է շինարարության մեջ օգտագործվող, մարդու առողջությանը սպառնացող, թունավոր գազեր արձակող ասբեստը: Արհեստական հենքով գորգերում և պլաստմասաներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվում են երիկամների և լյարդի խանգարումներ առաջացնող քիմիական նյութեր: Կահույքի թեփատախտակներում որպես լցոն օգտագործվում են աչքերի, կոկորդի, մաշկի և լյարդի բորբոքում առաջացնող ֆենոլ ֆորմալդեհիդային խեժեր և այլն: Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները:

Հողային ռեսուրսներ և դրանց օգտագործման առանձնահատկությունները

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա: Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները: Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետհողերն են: Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1 մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով:Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները: Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:Հողօգտագործման էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը: Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի: Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև: Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը: Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:

Տակառագործություն

14. 02.2019 Էկոլոգիայի դասը անցկացրեցինք ընկեր Առտակի հետ տակառագործությամբ : Ընկեր Առտակը մեզ պատմեց և ցույց տվեց , թե ինչպես են պատրաստում տակառ : Իմասա, որ տակառը պատրաստում են կաղնու փայտից , որովհետև կաղինը շատ ամուր է և պահպանվում է 5000 տարի : Հետաքրքիր անցավ , քանի որ մենք մասնակցեցինք տակառի պատրաստմանը :